Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. քաղաքագետ
Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ
Մամուլ

Չնայած ՀՀ իշխանությունները պինդ փակել են Արցախի թեման՝ Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը այս օրերին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ինտենսիվորեն հանդիպումներ է ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես մեզ փոխանցում են, արտերկրում տարվող այս բանակցությունների հիմնական թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձն է:

Չնայած Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ամեն առիթով սպառնում է արցախցիներին ու ոչնչացնում է հայկական հետքն օկուպացված Արցախում, իսկ Հայաստանի իշխանություններն առհասարակ ամուր փակել են Արցախի թեման, Արցախի վտարանդի իշխանությունները կարծում են, որ միջազգային բարձր եւ հուսալի երաշխիքների ներքո հնարավոր է արցախցիների վերադարձը:

Ահա այս օրակարգով Վարդան Օսկանյանը գործուղվել է արտերկիր:

Արցախի իշխանական եւ ընդդիմադիր շրջանակները, մի կողմից, համարում են, որ այս հանդիպումներով ու քննարկումներով չեն կարող «սարեր շուռ տալ», քանի որ միայն ՀՀ իշխանություններն են իրավասու պաշտոնապես բանակցել Արցախի հարցով, մյուս կողմից՝ համարում են, որ այսպիսով տաք են պահում Արցախի թեման ու ինչ-որ բան կարող են փոխել:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Վարդան Օսկանյանը վերադառնալու է եւ պատրաստվում է Արցախի կառավարության եւ պատգամավորների հետ հանդիպում ունենալ՝ ներկայացնելու իր վարած բանակցությունների արդյունքները:

Թե ինչ կտան Օսկանյանի վարած բանակցությունները, պարզ չէ, բայց, ինչպես ասում են, «ջուրը կաթիլ-կաթիլ քար կծակի», իսկ ոչ պաշտոնական մակարդակով բանակցությունները, վստահաբար, ոչինչ չանելուց ավելի լավ է:

Նկատենք նաեւ, որ Արցախի հարցով այս բանակցությունները նաեւ Հայաստանի իշխանությունների դժգոհությունն են առաջացրել, ու դա արտահայտվեց Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի շուրթերով:

Վերջինս ԱԺ-ում, անդրադառնալով Օսկանյանի գործունեությանը, այն որակել էր «փարիսեցիություն»։

«Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին եւ այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ եւ զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով փարիսեցիության տպավորություն է թողնում»,- ասել էր Միրզոյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: