ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. որոշ հատվածներում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) և Դիլիջանի ոլորանները (ձյուն) փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Տիգրանաշենի ոլորանները և Վեդի-Լանջառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):
Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Սիսիան-Գորիս (մառախուղ է), Սիսիան-Լծեն ավտոճանապարհներին, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Դիլիջան, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Գորիս քաղաքում մառախուղ է:
Վարդաղբյուր գյուղում բուք է: