Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. քաղաքագետ
Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասին
Հասարակություն

2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ:

Դատախազությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը:

Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին կտրուկ աճել է ինչպես տնտեսական հանցագործությունների քրեական վարույթների թվաքանակը (3946` 2291-ով կամ 138.4%-ով ավելի, քան 2022 թվականին), այնպես էլ՝ նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթների թիվը՝ կազմելով 564 քրեական վարույթ (281-ով կամ 99.2%-ով ավելի, քան 2022 թվականին):

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամի վնաս (2022 թվականին՝ 23 մլրդ 185 մլն 788 հազար դրամի վնաս):

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 884 քրեական վարույթի նկատմամբ (2022 թվականին՝ 430) իրականացվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում, որից 127-ը (2022 թվականին՝ 217)՝ կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով: Վերոնշյալ 884 քրեական վարույթներից ավարտվել է 217-ը, որից 30-ը՝ 89 անձի վերաբերյալ` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան (2022 թվականին՝ 17-ը՝ 45 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 5206 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 2345 դեպքի դիմաց (դեպքերն աճել են 2861-ով կամ 122,0 % -ով):

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 4564 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 2847-ով կամ 165,8%-ով (արձանագրված դեպքերից իրացման նպատակով շրջանառությունը կազմել է 2802 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1771-ով կամ 171,8%-ով):

2023 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կիլոգրամ 60,038 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ` 2022 թվականի 119 կիլոգրամ 832,29 գրամի դիմաց: 8 քրեական վարույթով արձանագրվել է 5 մլրդ 592 մլն 541 հազար դրամի շրջանառություն: 2023 թվականի ընթացքում վերոնշյալ քրեական վարույթներից 6-ը՝ 15 անձի վերաբերյալ, որոնցով դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 3 մլրդ 565 մլն 919 հազար դրամ, մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ելույթի առաջին մասում անդրադարձել է պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքին՝ մանրամասնելով, որ կատարվել է 383 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 447 իրավախախտում:

Հաշվետու ժամանակահատվածում Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 42 մլրդ 842 մլն 872 հազար դրամ (2022 թվականին՝ 39 մլրդ 945 մլն 824 հազար դրամ):

Ուսումնասիրության արդյունքներով՝ 2023 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցանքի մասին 110 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի, վստահված գույքը հափշտակելու և այլ հանցագործությունների հատկանիշներով:

Նույն ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 342 հայց՝ որոնցից 59 հայց՝ քաղաքացիական դատավարության կարգով, 61 հայց՝ քրեական դատավարության կարգով և 222 հայց՝ վարչական դատավարության կարգով:

Անդրադառնալով Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում մանկապարտեզների ապօրինի օտարումների հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չորս մանկապարտեզների՝ թիվ 132, 147, 159 և 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր մանկապարտեզի օտարման կապակցությամբ դատարան ներկայացված հայցերը (հայցերից բացի` նշված մանկարտեզների ապօրինի օտարումների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ): Քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև Երևան քաղաքի 14 մանկապարտեզների օտարումների կապակցությամբ: Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև մարզերում:

Գլխավոր դատախազի տեղակալը տվյալներ է ներկայացրել նաև հանրապետությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ. արձանագրվել է դեպքերի 8.7%-ով աճ: 7138 դեպքերից 36.6%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4525-ը կամ 63.3%-ը՝ մարզերում, 3-ով նվազել է սպանության դեպքերի թիվը:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների էական՝ 17.9%-ով նվազում: Նվազում է արձանագրվել կողոպուտի, բնակարանային գողությունների, վստահված գույքի հափշտակության դեպքերով:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է միջազգային-իրավական համագործակցության, իրավական ապահովման, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտներում Դատախազության իրականացրած աշխատանքները:

Եղիազար Ավագյանի գնահատմամբ՝ բարձրացել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկվող քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների որակը, նվազել են հանձնման միջնորդությունների մերժումները, առաջընթաց է արձանագրվել Եվրոպական միության անդամ պետությունների կողմից հանձնման մասին միջնորդությունները բավարարելու հարցում:

Իրավական ապահովման համատեքստում 2023 թվականի ընթացքում մշակվել են քրեական դատավարության ոլորտին վերաբերող և Դատախազության գործունեությանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերի մի շարք նախագծեր, իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 10 օրենսդրական նախաձեռնություն:

2023 թվականի ընթացքում իրականացվել է 29 կարգապահական վարույթ՝ 41 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքներով՝

8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում,

9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին,

10 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,

5 դատախազի նկատմամբ «խիստ նկատողություն»,

1 դատախազի նկատմամբ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»,

2 դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժերը,

5 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթների ընթացքում վերջիններս ազատվել են զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Ներկայացնելով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում կատարված աշխատանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ տույժի և խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումների ստուգմանն ուղղված աշխատանքները, խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում, որոնցից 68-ը դատարան է ներկայացվել 2023 թվականի ընթացքում: Նշված 68 հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 416 մլրդ դրամ (այս փուլում մի շարք գույքերի շուկայական արժեքները դեռևս գնահատված չեն)։

Հաշվետու տարվա ընթացքում դատարան ներկայացված հայցերով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 810 անշարժ և 155 շարժական գույք, 230 իրավաբանական անձանցում մասնակցություն, 383 մլրդ 522 մլն դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան էր ներկայացրել 21 հայցադիմում՝ շուրջ 100 միլիարդ դրամ հայցագնով (պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200 անշարժ և 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ):

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ:

Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված դեպքերը, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2358 դեպք (2022 թվականին՝ 4570): Արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4%-ով նվազում: Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։

Զինվորական դատախազի խոսքով՝ 2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը: Վերոնշյալ 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):

Գլխավոր դատախազի տեղակալների զեկույցներից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը և Դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Սարուխանյանը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում դատախազների, Դատախազության քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

Համաձայն արդյունքների՝ հարցմանը մասնակցած դատախազների շուրջ 94%-ին լիովին գոհացնում է իր անմիջական վերադասի ղեկավարման հմտություններն ու արհեստավարժությունը, դատախազները կարծում են, որ Դատախազությունը գրավիչ է որպես գործատու և առկա չէ կադրային հոսունության բարձր ռիսկ, Դատախազության համակարգում վարվող մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը մեծամասամբ ընկալվում է որպես արժանիքահենության, պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքներով առաջնորդվող քաղաքականություն, ստեղծված է առողջ աշխատանքային մթնոլորտ: Որպես հիմնական խնդիր՝ նշվել է ծանրաբեռնվածությունը:

Հարցման արդյունքների ներկայացմանը հաջորդել է առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող 43 դատախազների երդման արարողությունը:

Դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփումները եզրափակելով՝ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դատախազներին և Դատախազության աշխատակիցներին՝ սրտացավ և նվիրված աշխատանքի համար:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունն այս տարի ինձ թույլ չտվեց ներկա գտնվել բոլոր մարզերի ու վարչական շրջանների ամփոփումներին, սակայն կատարված աշխատանքի մանրամասներին տեղեկացված եմ ոչ միայն ձեր զեկուցագրերից, այլև տարվա ընթացքում իմ տեղակալների և վերահսկող ստորաբաժանումների ղեկավարների ամենշաբաթյա զեկուցումներից:

Ես գիտեմ, որ ձեր աշխատանքը ծանրաբեռնված է, լարված, աշխատաժամանակը երկար է, իսկ հանգստի ժամանակը՝ քիչ: Ես միայն տեղեկացված չեմ, ես ինքս եմ ապրում նման ռեժիմով՝ ձեզնից յուրաքանչյուրի հետ միասին:

Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում: Մեր այսօրվա ծանրաբեռնված ու որակյալ աշխատանքը՝ արդարության նկատմամբ այսօրվա ու վաղվա վստահության վերականգնումն է. ես համոզված եմ, որ արդարության նկատմամբ վստահություն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության մոտ: Դա են վկայում վերջին սոցիալական հարցումները, դա է վկայում Դատախազության դիմորդների թիվն ու մրցակցության բարձր շեմը, դա է վկայում Դատախազության հեղինակությունը:

Այսօր արդարությանն ու օրենքի գերակայությանը հավատարմության երդում տված դատախազներին ասում եմ՝ բարով եք եկել: Ես վստահ եմ, որ պատվով եք կրելու դատախազի ուսադիրները և պարզ ճակատով եք պաշտպանելու պետական շահը:

Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալները:

Կրկին շնորհավորում եմ, շնորհակալ եմ և վերահաստատում եմ՝ այս տարի էլ հեշտ չի լինի, բայց կլինի շատ հետաքրքիր»: