ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը և ես ողջունում եմ ու դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին: Այս մասին այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Այսօրվա հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: Կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու տարիների հակամարտությունից հետո: Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբղջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին»,- ասել է Ստոլտենբերգը: