«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Արմեն Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, Արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից»,– ասված է հաղորդագրությունում։