«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանը
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել։ Այս մասին հայտարարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե՝ շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել։
«Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր կուրատորները ինչ ճանապարհի են հասել: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Դա Երեւանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է եւ արեւմտյանների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- ասել է Զախարովան։