Անկարան խոսել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ապագա գործողության մասին
Անկարայի նպատակը մնում է ապահովել Սիրիայի և Իրաքի հետ սահմանների ամբողջական անվտանգությունը, այս հարցում նա սպասում է Բաղդադի համագործակցության պատրաստակամությանը: Այս մասին CNN Turk-ի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը հիշեցրել է իր վերջին այցը Բաղդադ, որից հետո կողմերը պայմանավորվեցին ստեղծել մշտական հանձնաժողովներ անվտանգության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում:
«Շատ կարևոր է, որ Իրաքը ճանաչել է քրդական աշխատավորական կուսակցությունը որպես արգելված կազմակերպություն։ Մենք պետք է գործենք այս հարցում ընդհանուր հիմքերի վրա և այս սպառնալիքի ընդհանուր ըմբռնմամբ: Իրաքում կան տարբեր կառավարական կառույցներ, որոնց հետ ընդհանուր լեզու գտնելը կարևոր է»,- ասել է նախարարը։