Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվել
Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Դամասկոսի նահանգի մի շարք ռազմական դիրքերի վրա, իսկ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը մի քանի հրթիռ են խոցել:
Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ РИА Новости-ի թղթակիցը հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի երկնքում պայթյուններ են լսվել։