Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ
Տեսանյութ

«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)

Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճում հանդիսավոր կերպով բացվեց քույրեր՝ Տաթևիկ և Տիգրանուհի Մարտիրոսյանների ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Վաճառք-ցուցահանդեսում ներկայացված է Տաթևիկ Մարտիրոսյանի նկարներից 43 աշխատանք։ Նրա քույրը՝ մոսկվաբնակ Տիգրանուհի Մարտիրոսյանն էլ, ով հայրենի քաղաք ձեռնունայն չէր եկել՝ իր հետ բերելով գոբելանագործության աշխատանքները, քրոջ հետ ներկայացավ ցուցահադեսում։ Տիգրանուհուն հաջողվել էր իր հետ հայրենիք բերել ու ցուցահանդեսում ներկայացնել իր աշխատանքներից 6-ը։

 NEWSPRESS.am-ի հետ զրույցում, Տիգրանուհի Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես եղավ, որ քույրը՝ Տաթև Մարտիրոսյանն, սկսեց նկարել։

Պարզվում է` նա զբաղվել է մոդելավորմամբ ու նկարչուհի դառնալու մասին երբեք չի մտածել։ Աշխատել է ջրաներկով՝ հասարակ թղթի հետ։ 2020 թվականին՝ սրանից 4 տարի առաջ, ամբողջ աշխարհում բուն դրած պանդեմիան հասնում է նաև Տաթև Մարտիրոսյանին։ Նա 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, վարակվում է «Քովիդ»-ով ու 28 օր գտնվում վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ 

Երբ կոմայից դուրս է գալիս, Տաթևին հարցնում են՝ ի՞նչ կուզես։ Ու որքան էլ զարմանալի էր դա հարազատների համար, նա ցանկացել է ներկ ու կտավ և սկսել նկարել։

«Նախկինում երբեք գուաշի կամ կտավի հետ գործ չէր ունեցել, երբեք նման նկարներ չի արել։ Բոլորս զարմացել էինք, երբ սկսեց նկարել։ Ու նկարում էր ամեն օր 3-4 նկար։ Կարծես ի վերուստ ինչ-որ ուժ իջած լիներ նրա մեջ՝ Աստծո պարգև»,- պատմեց քույրը։

Հետագայում, իհարկե, Տաթև Մարտիրոսյանը խորհրդակցել է մասնագետների հետ, վերապատրաստվել, հղկել իր գործերն ու այսօր արդեն հանդես է գալիս սեփական ստեղծագործություններով՝ սեփական ցուցահանդեսում։

Այս ցուցահանդեսը Տաթև Մարտիրոսյանի երազանքերից մեկն էր։ Նա շատ էր ցանկանում իր քրոջ՝ Տիգրանուհու հետ համատեղ ցուցահանդես բացել։

Ինչպես նշեցինք, Տիգրանուհին էլ զբաղվում է  գոբելենագործությամբ։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ապրում է Մոսկվայում։

Հայկական եկեղեցուն կից գործող հայորդաց տանն էլ, նա, այսպես ասած, բացահայտել է գոբելենի մեծ վարպետ Յուրի Հովսեփյանին։ Սկսել է հաճախել գոբելենագործության դասերի ու մեկը մյուսի հետևից ստեղծել հետաքրքիր ու անձեռակերտ թվացող գործեր։

«Արդեն 10-15 տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով։ Հետաքրքիր ու շատ աշխատանքեր կան, բայց բոլորը չեմ կարողացել բերել։ Աշխատանքերիս մի մասն էլ նվիրել ենք Մոսկվայում հայկական եկեղեցուն»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր հետ Մոսկվայում էլի հայ կանաք կան, ովքեր զբաղվում են գոլբելենագործությամբ ու բավականին աշխատանքեր ունեն։

«Ուզում ենք բերել Հայաստան, ցուցադրել այստեղ։ Դիմել ենք որոշ մարդկանց, որպեսզի օգնեն այդ աշխատանքերը Հայաստան տեղափոխել ու ցուցադրել, բայց առայժմ խոչընդոտներ կան»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում դեռ կկարողանան հասնել իրենց նպատակին։

Տաթև Մարտիրոսյանի նկարները ցուցադրության արդյունքում նաև կվաճառվեն, բայց Տիգրանուհի Մարտիրոսյանը դեռ պատրաստ չէ հրաժեշտ տալ իր աշխատանքներին։

Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ երբ հաջողի Մոսկվայից Հայաստան տեղափոխել հայ կանանց գոբելնագործության աշխատանքները և ներկայացնել ցուցադրության,  դրանք ևս գտնեն իրենց գնորդներին։

Իսկ առայժմ Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճը 10 օր շարունակ իր դռները բացած կպահի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան վայելել արվեստի գործերն ու նաև ձեռք բերել դրանք։

Արմինե Մկրտումյան