Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համար
Հասարակություն

Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։

«Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ պարզեցինք արժեքը. այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։ Ահա գործակալի հետ մեր զրույցից մի հատված։

-Բարեւ ձեզ։ Գայի պողոտայի սկզբում գտնվող հողը ձե՞ր գործակալությունն է վաճառում։

-Այո։

-Ի՞նչ արժի։

-1900 քառակուսի է, 2 միլիոն 600 հազար։

-Տեսեք, դա այգուն կպած է, կարո՞ղ է այգու տարածք է։

-Չէ, այգու հետ կապ չունի, վկայականով հենց այդ տարածքը կա` 1903 քմ։

-Օրինական, սեփականաշնորհված տարա՞ծք է։

-Այո։

-Ճակատը քանի՞ մետր է։

-Ճակատը մոտ 60-65 մետր է։ Վկայականով բնակավայրերի, շենք-շինությունների կառուցապատման համար է։

-Խառը կառուցապատման տա՞կ է։

-Չէ, գրված է՝ բնակավայրերի ու շենք-շինությունների կառուցապատման համար։ Այս պահին մենք քաղաքապետարան էլ ենք դիմել։ Մի հատ հասկանանք՝ հարկայնությունն ինչքան է, դեռ պատասխան չունենք (խոսքը շենք կառուցելու թույլատրելի հարկայնության մասին է- հեղ․)։

-Վերջերս քաղաքապետարանն այդ տարածքում տներ էր քանդում, պրոբլեմ չի լինի՞։

-Հետևն ա ընկնում, կապ չունի մեր հողի հետ։ Առաջին գիծ է այդ հողը, և այդքանն ամբողջը սեփականության վկայականով է։ Վաղուց սեփականաշնորհված հող է։

Տարածք մեր այցելության ժամանակ հայտնաբերեցինք տասնամյակներ առաջ կառուցված մի շինություն, որ գտնվում էր հողամասի վերջնամասի՝ ձորակի նմանվող հատվածում (շինությունը մասամբ գետնափոր է)։ Հողամասում առկա էին խորքից հատված հաստաբուն ծառեր։

Գայի պողոտա 2ա հասցեի հողամասի սեփականատերը «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերի 82 %-ը պատկանում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին։ Գալստյանը խոշոր շինարարական ընկերությունների հիմնադիր է։ «Շինարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գագիկ Գալստյանին է հանձնել «Վաստակավոր շինարարի» կոչումը։

Նոր Նորքում գտնվող 1903 քմ հողամասի օտարման պատմությունը սկսվում է 2000 թ.-ից։ Նոր Նորք թաղային համայնքի ավագանին, թաղապետ Մկրտիչ Մինասյանի առաջարկությամբ օտարվող համայնքային գույքի ցանկում է ներառել Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող էլեկտրական ենթակայանի նախկին շինությունը։ Համաձայն ավագանու որոշման՝ այն զբաղեցրել է ընդամենը 32 քմ տարածք։ Ավագանու որոշումից օրեր անց Նոր Նորքի թաղապետը ստորագրել է գույքն օտարելու որոշում, որից տեղեկանում ենք, որ աճուրդային կարգով, 268 հազար 800 դրամով այն գնել է քաղաքացի Սաշա Ղուկասյանը։ Գնորդը գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տաթևիկ Ղուկասյանի հայրն է։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ գույքի սեփականատերը հողամասը բաժանել է երկու մասի, որից հետո մի քանի գործարք է կատարվել։

Վերջնարադյունքում՝ 2007 թ.-ին հողամասերը գնել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին պատկանող «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը միավորել է 2 առանձին տարածքները։ Ուշագրավ է, որ ո՛չ Կադաստրի կոմիտեի տեղեկանքում, ո՛չ Նոր Նորքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումներում չենք հայտնաբերել տվյալ, թե ինչպես է 32 քմ գույքը վերջնարդյունքում դարձել 1903 քմ։

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 29-ին ոստիկանության ուղեկցությամբ մուտք գործեց Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու ետնամասի՝ համայնքային սեփականություն համարվող հողատարածք, որպեսզի տարածքն ազատի ինքնակամ կառուցված կացարաններից։ «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապատել: Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն համայնքին և կբարեկարգվեն ու կկանաչապատվեն»,- ասված է քաղաքապետարանի լրատվական վարչության՝ այդ օրը տարածած հաղորդագրության մեջ։ Այդ համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է․ «Երևանի տարածքից, համայնքից, մասնավորապես՝ կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է»։

Երևանի քաղաքապետարանի փետրվարի 26-ի գործակարգավարական նիստում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, անդրադառնալով Գայի պողոտայի սկզբնամասի սեփականաշնորհված հողամասին, նշել է, որ Երևանի գլխավոր հատակագծով այդ տարածքը կանաչապատման ենթակա է։ «Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար համայնքային սեփականություն հանդիսացող հաղամասի այդ հատվածը մասնավորեցվել»,- հայտարարել է Արմեն Բեգոյանը։

Արդյոք Երևանի քաղաքապետարանը և իրավապահները նույն ջանասիրությամբ համայնքին կվերադարձնեն կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհված հողամասը, ինչպես այգին ազատեցին ինքնակամ կառույցներից, թե՞ որոշիչ կլինեն վաղեմության ժամկետներն ու ենթադրյալ բարեխիղճ գնորդի իրավունքները։ Ժամանակը կտա այս հարցի պատախանը։