Թուրքիայի զինված ուժերի հետ սերտ համագործակցությունը զգալի ներդրում կունենա Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ՊՆախարարի հետ (լուսանկարներ)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 18-ին Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ, հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հասանովը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» (չակերտները` Newspress.am-ի) աջակցելու համար։
Պատվիրակությանը մանրամասն տեղեկություններ են տրամադրվել ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում ականազերծման, վերականգնման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
Հասանովը նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների մասին և կարևորել հարաբերությունների հետագա զարգացումը։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Սթոլթենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի անձնակազմի պրոֆեսիոնալիզմը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում խաղաղապահ առաքելություններում և այլ ոլորտներում նրանց գործունեությունը։ Նա հատկապես ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերի հետ սերտ համագործակցությունը զգալի ներդրում կունենա Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում։
Վերջում քննարկվել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտների զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։