ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումը
ԱՄՆ-ը տեղյակ է Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման մասին և խորհրդակցում է իր դաշնակիցների հետ:
Միջադեպը վտանգ չի ներկայացնում ամերիկյան տարածքների կամ անձնակազմի համար, ասվում է ԱՄՆ հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Kyodo գործակալությունը հայտնել էր, որ երկուշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների երեք արձակում է իրականացրել:
«Միացյալ Նահանգները դատապարտում է այս արձակումները և կոչ է անում ԿԺԴՀ-ին զերծ մնալ հետագա ապակայունացնող գործողություններից», - ասվում է ԱՄՆ Հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։