Պեկինը բարձր է գնահատում Պուտինի դիրքորոշումը Թայվանի նկատմամբ. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Թայվանի հարցում:
Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Չինաստանի թշնամիների փորձերն առաջին հերթին կապված են Թայվանի շուրջ սադրանքներ կազմակերպելու փորձերի հետ, որը, իհարկե, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անբաժան մասն է: Չինաստանի դեմ՝ նրա զարգացումը դանդաղեցնելու համար, նրանք, անշուշտ, դատապարտված են լիակատար ձախողման,- նշել էր Պուտինը: