Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսված այցի կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն դրա նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
«Ոչ, կոնկրետ ժամկետներ դեռ հայտնի չեն, բայց պարոն նախագահի անունից նախապատրաստական աշխատանքներ են տարվում համապատասխան գերատեսչություններին, որոնք զեկույցներ և առաջարկներ կներկայացնեն ղեկավարների միջև բանակցությունների համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում է Պուտինին ընդունել մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրություններից հետո։