Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street Journal
ԱՄՆ իշխանությունները Նիգերին մեղադրել են Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն տրամադրելու գործարքի նախապատրաստման մեջ:
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այս մեղադրանքը կարող է լինել պատճառը, որ Նիգերը խախտել է ԱՄՆ-ի հետ ռազմական պայմանագիրը։
WSJ-ի զրուցակիցները նշել են, որ մարտի կեսերին Նիգեր է ժամանել ԱՄՆ պատվիրակությունը՝ ներառյալ Աֆրիկայի հարցերով պետքարտուղարի օգնական Մոլ Ֆին և ԱՄՆ Զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության ղեկավար Մայքլ Լենգլին։ Այցի ընթացքում նրանք մտահոգություն են հայտնել ուրանի արդյունահանման հարցում Նիգերի և Իրանի համագործակցության վերաբերյալ, գրում է թերթը։