Ռումինիայում կառուցվում է ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան. Euronews
Ռումինիան սկսել է ՆԱՏՕ-ի Եվրոպայի ամենամեծ բազայի կառուցումը, որտեղ կարող է տեղավորվել մինչև 10 հազար զինվորական և նրանց ընտանիքները: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ ռազմական օբյեկտը կունենա 2800 հա տարածք՝ 30 կմ ընդհանուր պարագծով։ Բազայում կարող են մշտապես տեղակայվել ՆԱՏՕ-ի մինչև 10000 զինծառայող և նրանց ընտանիքները:
Բազայի կառուցման նախնական արժեքը գնահատվում է 2,5 միլիարդ եվրո։