«Ես համաձայնեցի, ուզում էինք փոխանակել նրան»․ Պուտինը խոսել է Նավալնիի մահվան մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահը։
«Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին, ապա այո, նա կյանքից հեռացավ։ Սա միշտ տխուր իրադարձություն է: Մենք ունեցել ենք այլ դեպքեր, երբ մարդիկ մահացել են։ Մի՞թե դա չի եղել ԱՄՆ-ում։
Միտք կար՝ փոխանակել Նավալնիին արևմտյան երկրներում գտնվողների հետ, ես համաձայնեցի, ուզում էինք փոխանակել նրան, որ չվերադառնա, բայց մահը պատահում է, այդպիսին է կյանքը», - ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցին Նավալիի մասին։