Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներին՝ նրանց մեղադրելով ընտրությունների կազմակերպման մեջ, որոնք երկիրը տանելու են դեպի պարտություն ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում։
Վարչապետի խոսքերը մեջբերում է Financial Times-ը։
«Դուք իսկապես այդքան արագ մոռացե՞լ եք հոկտեմբերի 7-ը՝ Հոլոքոստից հետո հրեաների ամենասարսափելի ջարդը: Իսկապե՞ս դուք այդքան արագ եք մերժում Իսրայելին Համասի հրեշներից պաշտպանվելու իրավունքը: Իսկապե՞ս այդքան արագ կորցրել եք ձեր բարոյական խիղճը»։ -ասել է Նեթանյահուն Երուսաղեմում կառավարության նախարարների հետ հանդիպումից առաջ։
Նեթանյահուն ընդգծել է, որ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում Իսրայելի պաշտպանության ուժերի, Իսրայելի կառավարության և Իսրայելի վարչապետի հասցեին։ Նրա խոսքով, իրենք գիտեն, որ հիմա ընտրությունները կդադարեցնեն պատերազմը և առնվազն վեց ամսով կաթվածահար կանեն երկիրը։