Գազայում օդից նետվել է 100-ից ավելի տուփ մարդասիրական օգնություն
Առնվազն 140 տուփ մարդասիրական օգնություն է օդով տեղափոխվել Գազայի հատված անցած օրվա ընթացքում: Այս մասին X-ում հայտնել Է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, արկղերը տեղափոխել է Հորդանանը:
Բացի այդ, անցած օրվա ընթացքում ևս 1 730 տոննա մարդասիրական օգնություն Է հասցվել Գազայի հատված ցամաքային անցակետերով: