Առուշ Սռուշանյանը «000 OO 00» համարանիշներով «Mercedes G 63» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում
Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտաիկի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրել է «0-ներիդ վրա չխաբնվես» անունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:
Տեղում Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատում են կասկածելի «յաշիկը»:
Պարեկները կագնեցնում են այն և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: Ավտոմեքենան պարեկները տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:
Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից: Մեքենայի համարանիշներն էլ օրեր առաջ էր Ա. Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գնել:
Գ. Առուշանյանը նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից: