Էրդողանը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։