Վաշինգտոնը կարող է ևս 30-40 աշխատող ուղարկել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախատեսում է ընդլայնել Կիևում դեսպանատան աշխատակազմը և դիվանագետներին ավելի ազատ տեղաշարժել։
Այս մասին հայտնում է Foreign Policy ամսագիրը՝ հղում անելով նախաձեռնությանը ծանոթ աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը կարող է եւս 30-40 աշխատող ուղարկել Ուկրաինայում դեսպանատուն։ Ակնկալվում է, որ դա կթեթևացնի դեսպան Բրիջիթ Բրինկի բեռը և կօգնի վերահսկել ԱՄՆ ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային:
Ենթադրվում է, որ ամերիկացի դիվանագետները կկարողանան ավելի ազատ տեղաշարժվել Կիևի տարածաշրջանով մինչև Բելառուսի հետ սահմանը՝ առանց Սպիտակ տնից թույլտվություն խնդրելու։