Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին պահպանել հիմնարար ազատությունները, ազատ արձակել ձերբակալվածներին
Ֆրանսիան խորապես մտահոգված է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների ալիքով, հերթական անգամ թիրախի տակ հայտնվեցին քաղաքացիական հասարակությունն ու անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից՝ նշելով, որ այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ֆրանսիան երախտագիտությամբ է նշում ադրբեջանցի անկախ լրագրողների դերն ու խիզախությունը:
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին պահպանել հիմնարար ազատությունները՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել կամայականորեն ձերբակալված անձանց: