Ղրիմի կամուրջի պայթեցումը պատերազմի ակտ կլինի․ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից
Ղրիմի կամուրջը Taurus հրթիռներով պայթեցնելը ուղղակի պատերազմի ակտ կլիներ Ռուսաստանի դեմ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՄՆ ծովային հետեւակի հետախուզության պաշտոնաթող սպա և ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիտերը՝ մեկնաբանելով գերմանացի սպաների զրույցի ձայնագրությունը։
Նախկինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս արտահայտվել է Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարման դեմ։
Սակայն մարտի 1-ին «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակեց գերմանական Բունդեսվերի բարձրաստիճան սպաների միջև բանակցությունների աուդիո ձայնագրությունը և տեքստը։
Ձայնագրությունում զինվորականները քննարկում են, թե ինչպես տեղադրել հրթիռը և ինչպես վարժեցնել ուկրաինացի զինվորականներին, որպեսզի հրթիռներ արձակեն։