Կիևը խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվում են 50 երկրի վարձկաններ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը տելեգրամյան ալիքում խոստովանել է, որ ուկրաինական զորքերում կռվում են վարձկաններ 50 երկրից։
«Այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության միջազգային լեգեոնի ստեղծման տարեդարձն է։ Լեգեոնը համախմբել է կամավորների աշխարհի ավելի քան 50 երկրից»,- ասվում է գրառման մեջ։
Գերատեսչությունը պնդում է, որ վարձկանների թվում կան մարտիկներ, հատուկ գործողության ուժերի վետերաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Դանիայից և Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի այլ երկրներից։