Կիմ Չեն Ընն այցելել է Հյուսիսային Կորեայի բանակի ուսումնական բազա
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր բազա՝ օպերատիվ վարժանքներ անցկացնելու համար երկրի արևմտյան մասում, որտեղ նա ստուգել է ուսումնական հաստատությունները և վերահսկել Հյուսիսային Կորեայի կենտրոնական զորամասերի գործնական վարժանքները:
Այս մասին հաղորդում է Telegraph Agency գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղեկցել է Կենտրոնական կոմիտեի քարտուղար, կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի փոխնախագահ Պակ Չոնգ Չոնը։ Տեղում Կիմ Չեն Ընին դիմավորել են հրամանատարական կազմը, այդ թվում՝ ԿԺԴՀ պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը և Գլխավոր շտաբի պետ Ռի Յոնգ Գիլը: