Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարել են. Reuters
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի արմատական խմբավորման միջև հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ բանակցությունները դադարել են:
Այս մասին հայտնում է Reuters-ը։ Համասի կողմից կառավարվող Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամն ավելի ու ավելի է անհանգստացնում արևմտյան տերություններին:
Պաղեստինյան կողմի բանակցողները փորձում են հաջորդ շաբաթվա առաջին օրերից Ռամադան շրջանի համար ապահովել 40-օրյա հրադադար: