ՊՍԺ-ի նախագահը պատմել է, թե ում է աջակցում Մբապեի ու մարզչի միջև հնարավոր կոնֆլիկտում
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատասխանել է ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի և թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հնարավոր կոնֆլիկտի մասին հարցին՝ նշելով, որ ակումբը կպաշտպանի մարզչին, հաղորդում է RMC Sport-ը։
«Հակամարտություն Էնրկեի հետ: Մարզիչն է որոշում: Մենք նրա թիկունքում ենք, դա միանշանակ է: Ամենակարևորը թիմն է»,- ասել է Խելաիֆին:
Մբապեն դեռ պայմանագիր չի կնքել Մադրիդի «Ռեալի» հետ և դեռ բանակցություններ է վարում անձնական պայմանների շուրջ։ ՊՍԺ-ն ցանկանում է, որ խաղացողը հրաժարվի իր բոնուսի մի մասից նոր թիմում, քանի որ նա խոստացել է ակումբին, որ անվճար չի հեռանա:
Միաժամանակ հարձակվողն արդեն համաձայնել է հրաժարվել ՊՍԺ-ից իրեն հասանելիք 80 միլիոն եվրոյի չափով հավատարմության բոնուսից։