Սիյարտոն կոչ է արել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախումը
Պետք է ամեն ինչ անել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումը կանխելու համար:
Այս մասին RIA Novosti-ին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով գերմանական Բունդեսվերի սպաների խոսակցության սկանդալային ձայնագրությունը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև որևէ ուղղակի առճակատումից»,- ասել է Սիյարտոն՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն նախկինում որոշել էր չմիջամտել Ուկրաինայի հակամարտությանը: