Ուկրաինացիները ռուսական մեծ ռազմանավ են ոչնչացրել (տեսանյութ)
Ղրիմում ոչնչացվել է «Սերգեյ Կոտով» ռուսական պարեկային նավը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության աղբյուրին։
Ռուսական հանրային էջերը հաստատում են տեղեկությունը և գրում, որ նավը խորտակվել է Թեոդոսիայի տարածքում։ Անձնակազմի ճակատագիրն անհայտ է։
Մեկ այլ աղբյուր նշում է, որ գիշերն Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության «13 խումբ» հատուկ ստորաբաժանումը հարձակվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Սերգեյ Կոտով» պարեկային նավի վրա։
Գործողությունն իրականացվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հետ համագործակցությամբ և Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության աջակցությամբ։
Հաղորդվում է, որ նավը հարձակման է ենթարկվել ծովային «Magura V5» անօդաչու թռչող սարքերի կողմից երեք: