Ֆրանսիան ՆԱՏՕ-ին առաջարկել է զորքեր ուղարկել Ուկրաինա
Մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկհարդը ՆԱՏՕ-ի իր գործընկերներին առաջարկ էր դիտարկել Ուկրաինա դաշինքի զորքերի տեղակայման հարցը, սակայն բացասական պատասխան են ստացել:
Այս մասին նշել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը գրել է Politico-ում։
Դաալդերը պարզաբանել է, որ այս առաջարկը ներկայացվել է նախքան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հարցի հրապարակայնորեն բարձրաձայնումը:
Նշվում է, որ Բուրկհարդը նամակ է գրել ՆԱՏՕ-ի իր գործընկերների կեսին և առաջարկել դիտարկել Ուկրաինայում կոալիցիայի կողմից որոշակի առաջադրանքներ ստանձնելու հնարավորությունը, սակայն դաշնակիցները միաձայն մերժել են այս առաջարկները։
Դաալդերը նշում է, որ Փարիզում չեն լսել մերժումը, կամ գուցե դա նույնիսկ չի անհանգստացրել Ֆրանսիայի ղեկավարությանը, որից հետո Մակրոնը հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ։