Գերմանիայում չորս մարդ է մահացել ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս 58 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել Գերմանիայի արևմտյան մասում գտնվող ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով:
Այս մասին հաղորդում է Tagesschau-ն:
«Այսօր առավոտյան Բեդբուրգ-Հաու և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել, ինչպես նաև հաղորդվում է, որ առնվազն 58 մարդ տուժել է»,- գրում է թերթը։
Ինչպես հայտնում է Tagesschau-ն, հրշեջները դեպքի վայր են ժամանել մոտավորապես առավոտյան ժամը 5-ին, այդ ժամանակ հրդեհն արդեն պատել էր երկհարկանի շենքը: Հաղորդվում է նաև, որ վիրավորների թվում կան ոստիկան և հրշեջ։