Ղազախստանում այսօր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ալմաթիում այսօր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։
Բնակարաններում քարեր են ընկել, կահույքը սկսել է ցնցվել: Մեկ րոպե անց քաղաքի նախազգուշացման համակարգն անջատվել է: Բնակիչները սկսել են դուրս գալ փողոց։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,4 բալ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կիլոմետր հեռավորության վրա: