Պաղեստինի վարչապետը հրաժարական է տվել
Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Մահմուդ Աբասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Քաղաքական գործիչը չի նշել իր հրաժարականի պատճառները։
«Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Շթայեի կաբինետը կշարունակի աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը։
Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ նախագահ Աբասը փոխում է իշխանությունը տարածաշրջանային որոշ խաղացողների և ԱՄՆ-ի կողմից իր վրա գործադրվող ճնշումների պատճառով։