Ռոնալդուն կարող է պատժվել՝ «Մեսսի, Մեսսի» բղավոցներին անպարկեշտ արձագանքելու համար
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն հետաքննություն է սկսել «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Շաբաբի» դեմ խաղում անպարկեշտ ժեստի շուրջ։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։
Հանդիպման ավարտից հետո հակառակորդ թիմի երկրպագուները տրիբունաներում սկսել են վանկարկել «Մեսսի, Մեսսի»: Ի պատասխան՝ պորտուգալացին նախ ափը մոտեցրել է ականջին, իսկ հետո ձեռքով սադրիչ ժեստ է ցույց տվել երկրպագուներին:
Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպումն ավարտվել է Ռոնալդուի թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Ինքը՝ պորտուգալացի հարձակվողը, այս խաղում գոլ է խփել:
39-ամյա Ռոնալդուն 20 խաղում 22 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։