Զախարովան խոսել է Ուկրաինայում ԿՀՎ-ի գաղտնի գործողության մասին
Ամերիկյան ԿՀՎ-ն Ուկրաինային հետախուզական տեղեկություններ է տրամադրում ռուսական զորքերի վրա թիրախային հրթիռային հարձակումների համար:
Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԿՀՎ-ն տրամադրել են կոորդինատներ և տվյալներ Ուկրաինայի զինված ուժերին հարվածներ հասցնելու համար», - ասել է նա:
Դեկտեմբերի վերջին Ուկրաինան հարձակվեց Բելգորոդի վրա չեխական արտադրության RM-70 Vampire MLRS-ով։ Արդյունքում զոհվեց 21 մարդ, ավելի քան հարյուր բնակիչներ վիրավորվեցին։ Հունվարի վերջին Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանի վրայով խոցել էին ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում փոխանակման համար ուկրաինացի 65 գերի էր տեղափոխվում։ Փորձաքննությունը պարզել է, որ ինքնաթիռը խոցվել է ամերիկյան Patriot համակարգով, մասնավորապես՝ երկու MIM-104A հրթիռներով։