Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցում է 29 հազարը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 29782-ի, ավելի քան 70000-ը՝ վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 29782-ի, վիրավորվել է 70043 մարդ»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։