Լիվերպուլը 11-մետրանոցներ է մարզում նյարդաբանների օգնությամբ
Անգլիական «Լիվերպուլը» նյարդաբանների օգնությամբ 11-մետրանոց հարվածներ է մարզում, հաղորդում է The Athletic-ը, փոխանցում է Armsport-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները դիմել են նյարդակենսաբանության մասնագետների ծառայություններին՝ ֆուտբոլիստներին նախապատրաստելու 11-մետրանոց հնարավոր հարվածաշարին «Չելսիի» հետ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղում, որը կկայանա փետրվարի 25-ին։ Գերմանացի գիտնականներ Նիկլաս Հաուսլերը և Պատրիկ Հանցկեն էլեկտրոդներ են ամրացնում խաղացողների գլխին, որպեսզի վերահսկեն ուղեղի ակտիվությունը և հասնեն օպտիմալ հոգեբանական վիճակի՝ նախքան 11-մետրանոց հարվածները:
Հաուսլերն ու Հանցկեն ակումբում սկսել են աշխատել 2021 թվականի ամռանը։ Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է նրանց կարևոր դերը 2022 թվականի Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի եզրափակիչներում «Չելսիի» նկատմամբ «Լիվերպուլի» հաղթանակում (0:0 երկու խաղերի հիմնական ժամանակում, 6:5 և 11:10՝ 11-մետրանոց հարվածաշարում):