Մադրիդի «Ռեալի» լեգենդի որդին կխաղա Մեսսիի հետ
Կիսապաշտպան Ֆեդերիկո Ռեդոնդոն դարձել է «Ինտեր Մայամիի» նոր խաղացող, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը միացել է ամերիկյան թիմին Argentinos Juniors-ից։ Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ֆեդերիկո Ռեդոնդոն Արգենտինայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2022 թվականին։ Ազգային առաջնությունում այս ընթացքում նա անցկացրել է 58 հանդիպում, դարձել երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆեդերիկո Ռեդոնդոն Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆերնանդո Ռեդոնդոյի որդին է։Նա և լիոնել Մեսին միասին նույն ակումբում են խաղալու։