Զաքիր Հասանովը հանդիպել է գեներալների հետ և հանձնարարականներ տվել
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է գեներալների հետ։ Հանդիպմանը մանրամասն վերլուծվել են ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զինծառայության կազմակերպման ու անցկացման հարցերը, հնչել զեկույցներ։
Հատկապես ընդգծվել է, որ համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում, Թուրքիայում և այլ երկրներում 2024 թվականին, բարենպաստ ազդեցություն կունենան փորձի փոխանակման, անձնակազմի գիտելիքների ու հմտությունների բարելավման և զորքերի մարտական պատրաստվածության բարձրացման վրա։
Հասանովն ընդգծել գրավված տարածքները ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու կարևորությունը, ծանր կլիմայական պայմաններով լեռնային դժվարին վայրերում մատակարարման ուղիների, կապի և հաղորդակցության ուղիների պահպանումը և հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության կանոնների պահպանմանը։