Արևմտյան առաջնորդները ժամանել են Կիև
Կիև են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրանք գնացքով ժամանել են Լեհաստանից։
«Արևմտյան չորս առաջնորդներ, այդ թվում՝ Իտալիայի, Կանադայի և Բելգիայի վարչապետները, շաբաթ օրը ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային», - հայտնում է Reuters-ը։
Ըստ իտալական Corriere della Sera թերթի, Կիևում Մելոնին, որպես G7-ի նախագահ, կանցկացնի տարվա առաջին հանդիպումը։