Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով ժամանել է Կիև, իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Շաբաթ օրը ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Բորիս Ջոնսոնը նույնպես Կիևում է»,- գրել է Գոնչարենկոն։