Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է ռուսական գործարանի վրա
Անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանի վրա Լիպեցկի շրջանում։
Հրդեհը բռնկվել է արտադրամասերից մեկում, ասել է մարզպետ Իգոր Արտամոնովը։
Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունները ստուգում են անօդաչու թռչող սարքի հարձակման բոլոր մանրամասները։ ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է Լիպեցկի շրջանի երկնքում երկու անօդաչու թռչող սարքի կործանման մասին։