Զելենսկին խոսել է Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական զորքերի կորուստները հինգ անգամ ավելի քիչ են, քան Ռուսաստանինը։
Լրագրողը հարցրել է ուկրաինացի առաջնորդին, թե գիտի՞ արդյոք, թե ինչ կորուստներ է կրել Ուկրաինան այս պատերազմում։
Զելենսկին կոնկրետ թիվ չի նշել՝ ասելով միայն. «տասնյակ հազարավոր մահեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ վտարվեցին։ Հարաբերակցությունը մեկը հինգի է: Մարտում զոհված մեր յուրաքանչյուր զինվորին բաժին է ընկնում հինգ ռուս զինվոր»,- նշել է Զելենսկին: