Հուսիթները պաշտոնապես արգելեցին ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի նավերի նավարկությունը Կարմիր ծովով
Իրանամետ Անսար Ալլահ շարժումը, որը վերահսկում է Եմենի արևմտյան ափը և Բաբ Էլ-Մանդեբ նեղուցը, հայտարարեց Կարմիր ծովով բրիտանական և ամերիկյան նավերի անցումն արգելելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հութիների կողմից ստեղծված Մարդասիրական գործողությունների համակարգման կենտրոնը հայտարարություն է տարածել նավագնացության և ապահովագրական ընկերություններին. համաձայն փաստաթղթի, նավերը, որոնք նավարկում են Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո կամ պատկանում են ամերիկյան կամ բրիտանական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այժմ արգելված են Կարմիր և Արաբական ծովերով նավարկելուց։
Նաև հութիների կողմից հայտարարված արգելքը վերաբերում է Իսրայելում գրանցված և հրեական պետության հետ կապված նավերին։