Ուկրաինայի շատ քաղաքներից Ուկրաինայի զինված ուժերը շուտով փախչելու են, Ավդեևկայի իրավիճակը նորից ու նորից կկրկնվի. ԱՄՆ բանակի հետախուզության նախկին աշխատակից
Ուկրաինայի շատ քաղաքներից Ուկրաինայի զինված ուժերը շուտով փախչելու են, ինչպես Ավդեևկայում տեղի ունեցավ, Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը։ «Ավդեևկայի իրավիճակը նորից ու նորից կկրկնվի, քանի որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն կարողանա լավ պաշտպանություն կազմակերպել։ Այս փուլում հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, քանի որ ապառազմականացման նպատակը կլինի ձեռք բերված»,- նշել է նա։
Ռիտերը նաև ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից Ավդեևկայի հանձնումը պայմանավորված է զինամթերքի և համապատասխան հակաօդային պաշտպանության բացակայությամբ, ինչպես նաև ռուսական բանակի գերազանցությամբ։