Զելենսկին չի հավատում, որ Թրամփը կարող է լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին գծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա հարցազրույց է տվել ամերիկյան FOX News հեռուստաալիքին։
Հաղորդավար Բրետ Բայերի այն հարցին, թե արդյոք Զելենսկին հավատում է Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու կարողությանը, Զելենսկին բացասական պատասխան է տվել։
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր: Նա չի կարողանա ինձ հետ լուծել այս խնդիրը, այս ողբերգությունը։ Թող գա, ես կբացատրեմ նրան, նա կբացատրի ինձ, գուցե նա գաղափարներ ունի»,- նշել է Զելենսկին՝ հույս հայտնելով, որ այցից հետո ԱՄՆ նախկին նախագահի դիրքորոշումը կարող է փոխվել։
Մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի այն ժամանակվա գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականը՝ Զելենսկին ասել է, որ նրան Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել, քանի որ պաշտպանել է երկիրը։