Այս գիշեր տեղի է ունեցել արևի ամենամեծ բռնկումը վերջին յոթ տարվա ընթացքում
Փետրվարի 23-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է այս արեգակնային ցիկլի ամենամեծ պայթյունը։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայում։
Ճառագայթային հոսքերը կազմել են մոտ 1 կՎտ մեկ քառակուսի մետրի համար։ Արևային այս բռնկումը դասակարգվել է որպես ամենամեծը 2017 թվականից ի վեր: