Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելուց
Ինչպես հայտնի է դարձել Metaratings.ru-ին, «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելուց։
Կայքի տեղեկություններով` ֆուտբոլիստի մերժման պատճառը Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն են: Գործը պաշտոնական բանակցություններին չի հասել՝ չնայած «Գալաթասարայը» ձախ պաշտպանի վաճառքից հետո ցանկություն է հայտնել պաշտոնականացնել Տիկնիզյանի տրանսֆերը:
Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից՝ ԲԿՄԱ-ից տեղափոխվելուց հետո։ Պաշտպանն 82 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։ Ավելի վաղ Чемпионат.com-ը հայտնել էր, որ «Զենիթը» փորձել է վերսկսել բանակցությունները Տիկնիզյանի հետ, սակայն խաղացողը մերժել է այս առաջարկը։ «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը Sport24-ին տված մեկնաբանությունում խորհուրդ է տվել Տիկնիզյանին տեղափոխվել միայն եվրոպական ակումբ։