Փորձագետը խոսել է ֆոն դեր Լեյենի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հետեւանքների մասին
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ավելի քիչ վնաս կհասցնի, քան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, քանի որ այս դեպքում քաղաքական իրավիճակը կդառնա էլ ավելի անկայուն, իսկ համաշխարհային պատերազմը կմոտենա:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է հունգարացի քաղաքական փորձագետ Գեորգ Շպոտլեն։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել էր, որ երկրորդ անգամ առաջադրվում է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ Welt-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անցյալ տարեվերջին դեմ է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ֆոն դեր Լեյենին որպես Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդի նշանակմանը: